1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրահանձնաժողովը հայտարարել Է Լեհաստանի դեմ դատական հայց հարուցելու մասին

Եվրահանձնաժողովը հայտարարել Է Լեհաստանի դեմ դատական հայց հարուցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը հայտարարել Է Եվրոպայի արդարադատության դատարանում Լեհաստանի դեմ հայց հարուցելու մասին՝ այդ երկրում դատավորների իրավունքների եւ դատական համակարգի անկախության սկզբունքի խախտման համար: Այդ մասին հայտարարել Է արդարադատության հարցերով եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը մարտի 31-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրահանձնաժողովի եւ լեհական ընդդիմության քննադատությունն Է հարուցել դատական համակարգի բարեփոխման մասին օրենքը, որը մասնավորապես, ենթադրում Է դատավորների կարգապահական պատասխանավտություն քաղաքական բնույթի գործողությունների համար: Լեհաստանի Գերագույն դատարանը նշել Է, որ բարենորոգումը կարող Է հանգեցնել երկրի հեռացման Եվրամիությունից:

«Եվրահանձնաժողովը կարեւոր որոշում Է ընդունել Լեհաստանում դատավորների իրավունքների եւ իրավական պետության պաշտպանության վերաբերյալ, Եվրահանձնաժողովը որոշում Է ընդունել Եվրոպայի արդարադատության դատարանում Լեհաստանի դեմ հայց հարուցելու մասին»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]