Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախում գույքային վնասների փոխհատուցման, ամեն ինչ կորցրած ձեռներեցների աջակցության համար տեղեկություններ են  հավաքագրվում

Արցախում գույքային վնասների փոխհատուցման, ամեն ինչ կորցրած ձեռներեցների 
աջակցության համար տեղեկություններ են  հավաքագրվում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում փոխհատուցման ծրագրերի մշակման նպատակով հավաքագրվում են հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների մասին տեղեկություններ: Այս մասին «Արմենպրես»հետ զրույցում տեղեկացրեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Վաչե  Վարդանյանը՝ նշելով, որ քաղաքացիներն այս տեղեկությունները պետք է տրամադրեն համայնքի ղեկավարներին: 

«Տեղեկությունների հավաքագրումը վերաբերում է նաև գյուղատնտեսական նշանակության տեխնիկային: 

 Արցախի բնակիչները պետք է դիմեն այն համայնքի ղեկավարին, որտեղ բնակվել են մինչև պատերազմը: ՀՀ քաղաքացիները կամ զինծառայողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն համապատասխան գերատեսչությանը: Փաստաթղթերի սահմանված ցուցակ չկա՝ հաշվի առնելով, որ դրանք մեծամասամբ շարժական գույքի հետ մնացել են ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում: Այդ դեպքում, անհրաժեշտ է  հնարավորինս շատ փաստեր ու փաստաթղթեր ներկայացնել: Մասնավորապես՝ ունենք դեպք, երբ քաղաքացին իր  տեխնիկան նկատել էր ադրբեջանական տեսանյութում և այդ կերպ ներկայացրել: Տվյալների հավաքագրումից և վնասների չափի ճշգրտումից հետո կմշակվեն փոխհատուցման ծրագրեր»,-ասաց Վարդանյանը: 

Պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերից տեղահանվածներին Արցախում բնակարան տրամադրելուն ուղղված  միջոցառման շրջանակներում, ընդունվում են հայտեր անօթևան մնացած քաղաքացիներից: 

«Շահառու են հանդիսանում այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն բնակվել Արցախում: Հայտերի հիման վրա կգնահատվեն կարիքները և ըստ այդմ՝ իրականացվելու են նաև բնակարանների կառուցման ու բաշխման գործընթացները: Ֆիքսվելու է բնակվելու հստակ ժամանակահատված՝ բնակարանի նկատմամբ  սեփականության իրավունքի ձեռքբերման համար: Արցախի այն քաղաքացիները, որոնք ունեցել են անշարժ գույք, սակայն չեն բնակվել այնտեղ, չեն կարող հայտ ներկայացնել այս միջոցառմանը»,-մանրամասնեց նախարարության ներկայացուցիչը:

Նրա հաղորդմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ընթանում է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գործունեություն ծավալած ձեռներեցության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման գործընթաց: Ըստ այդմ նույնպես  կմշակվեն աջակցության համապատասխան ծրագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am