Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարը ՈԱԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կրթության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

ԿԳՄՍ նախարարը ՈԱԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է  կրթության ոլորտի 
զարգացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանին և հավատարմագրման հանձնաժողովի անդամներին: Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Քննարկվել են կրթության ոլորտի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների հավատարմագրմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր:

Նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է ՈԱԱԿ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ երկրի զարգացման հիմնաքարը կրթության բարձր մակարդակն է: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումը ենթադրում է հավատարմագրման կարգի վերանայում և որոշակի փոփոխություններ՝ ի նպաստ կրթական համակարգի արդյունավետ կառավարման և բարելավման: Այդ համատեքստում քննարկվել են բուհերի և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսհաստատությունների հավատարմագրման առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել նոր կարգ մշակելիս:

Վահրամ Դումանյանը, կարևորելով ՈԱԱԿ-ի և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև փոխադարձ վստահության ձևավորումը, առաջարկել է հընթացս կազմակերպել ընդլայնված քննարկում նաև ուսհաստատությունների ներկայացուցիչների հետ և ստեղծել համապատասխան աշխատանքային խմբեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]