Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմավիրում կբարեկարգվի  6,2 կմ երկարությամբ ջրային ենթակառուցվածք

Արմավիրում կբարեկարգվի  6,2 կմ երկարությամբ ջրային ենթակառուցվածք

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի բարեկարգումը շարունակվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Երվանդաշատում կվերականգնվի 1,5 կմ ներտնտեսային ջրանցք, ոռոգվող հողատարածքները կավելանան 65 հեկտարով։ Տալվորիկում կվերականգնվի մոտ 2,4 կմ  ներտնտեսային ջրանցք։ Այդտեղ ոռոգվող հողատարածքները կավելանան 65 հեկտարով։ Մյասնիկյանում լրացուցիչ 55 հա ոռոգելու հնարավորություն կընձեռվի, կվերականգնվի մոտ 2,3 կմ ներտնտեսային ջրանցք:

Նշված բնակավայրերում կբարեկարգվի ընդհանուր 6,2 կմ երկարությամբ ջրային ենթակառուցվածք։ Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 185 հեկտարով։

Բոլոր համայնքներում էականորեն կնվազի ոռոգման ջրի կորուստը, ինչը նախկինում հասնում էր մինչև 60 տոկոսի։ Կնվազեն նաև շահագործման ծախսերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am