1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը

Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանը բացելու 
հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Грузия Онлайн»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան:

«Հիմնական գործոնը, որը կարող է ապահովագրել լարիի փոխարժեքի հետագա տատանումները, տնտեսության արագ վերականգնումն է: Դուք գիտեք, որ մենք արդեն գործնականում վերացրել ենք հիմնական սահմանափակումները տուրիզմի վերականգնման համար: Անցկացվում է պատվաստման գործընթաց, որը կլինի արգելք երրորդ ալիքի համար: Զբոսաշրջությունը երկիր կբերի լրացուցիչ արտարժույթ: Ներկայում մենք քննարկում ենք, թե ինչ պայմաններով կարող ենք բացել ցամաքային ճանապարհը»,-նշել է նախարարը:

2021 թվականին փետրվարի 1-ից Վրաստանը հանել է ավիահաղորդակցման հետ կապված սահմանափակումները: Օտարերկրացիները կարող են գնալ Վրաստան ինքնաթիռով, եթե ներկայացնեն կորոնավիրուսի  բացասական պատասխանով թեստ:  Ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ, թույլատրում են կամ Վրաստանի քաղաքացիներին, կամ օտարերկրացիներին, եթե ներկայացնեն փաստաթղթեր պատվաստման ամբողջ փուլի մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]