1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը կայցելի Հայաստան և Արցախ

Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը կայցելի Հայաստան և Արցախ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուտով Հայաստան և Արցախ է այցելելու ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը՝ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ,  Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեի գլխավորությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այս մասին Գի Տեսիեն հայտնել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին հղած նամակում, որով նա ԱՀ ԱԺ նախագահին շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շնորհավորական ուղերձի համար։

Գի Տեսիեի նամակում ասված է. «Պարոն նախագահ Ազգային ժողովի

Երախտապարտ եմ Ձեզ ֆրանսախոսության միջազգային օրվա առթիվ Ձեր հղած շնորհավորանքի համար, որ Հովհաննես Գևորգյանը հավատարմորեն փոխանցեց ինձ: Այն թե΄ինձ, թե΄ Բարեկամության շրջանակի բոլոր անդամներին խորապես հուզեց:

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահի իմ պաշտոնում շուտով ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունն եմ առաջնորդելու դեպի Հայաստան և Արցախ: Հուսով եմ, որ առիթ և հաճույքը կունենանք Ձեզ հանդիպելու այս ընթացքում՝ Ձեզ հետ զրուցելու հեռանկարով:

Այս ակնկալիքով հղում եմ Ձեզ խորին հարգանացս հավաստիքը»:

Մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]