Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նրանք կռվում էին դաշտում. Իսլանդիայի ավագը Հայաստանի ընտրանու մասին

Նրանք կռվում էին դաշտում. Իսլանդիայի ավագը Հայաստանի ընտրանու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլանդիայի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Աարոն Գունարսոնն անդրադարձել է Հայաստանից կրած պարտությանը:

«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները կռվում էին դաշտում: Նրանք հաղթեցին գնդակի համար բոլոր դրվագներում: Վատ հանդես եկանք և արժանի չէինք ոչնչի: Ոչ մի բան չհասկացանք խաղից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասելէ  Գունարսոնը:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը` դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում և իսպաանցի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը` խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Ի վերջո Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային աշխարհի առաջնության որակավորման փուլի ընտրանին J խմբի առաջատարներից մեկն է: Երկրորդ տուրից հետո Հայաստանի և Գերմանիայի ազգային ընտրանիները երկու հաղթանակից հետո ունեն 6-ական միավոր: 3-ական միավորով 3-4-րդ տեղերը կիսում են Հյուսիսային Մակեդոնիան և Ռումինիան: Իսլանդիան և Լիխտենշտեյնը միավորներ չունեն: Մարտի 31-ին երրորդ տուրի շրջանակներում Հայաստանը կմրցի Ռումինիայի, Լիխտենշտեյնը` Իսլանդիայի և Գերմանիան` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]