Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խաղաղությունը շատ ավելին է, քան պատերազմի բացակայությունը. իտալական թերթի գլխավոր տնօրենի արձագանքը Ադրբեջանի դեսպանի նամակին

Խաղաղությունը շատ ավելին է, քան պատերազմի բացակայությունը. իտալական թերթի 
գլխավոր տնօրենի արձագանքը Ադրբեջանի դեսպանի նամակին

ՀՌՈՄ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական ամենամեծ լսարան ունեցող թերթերից մեկի՝ «Ավենիրե»-ի գլխավոր տնօրեն Մարկո Տարկինիոն մարտի 27-ին անդրադարձել է Իտալիայում Ադրբեջանի դեսպան  Մամադ Ահմադզադայի նամակին: Ինչպես հաղորդում է Հռոմում «Արմենպրես»-ի թղթակիցը, Մարկո Տարկինիոն հրապարակել է  Ադրբեջանի դեսպանի նամակն ամբողջությամբ, ինչպես նաև  իր արձագանքն այդ նամակին։

Ադրբեջանի դեսպանի նամակը.

«Հայ գերիների ազատման» հորդորով  իմ երկրին ուղղված կոչի վերաբերյալ, որը «Avvenire» - ն տպագրեց հինգշաբթի, 2021 թ. մարտի 25-ին, շեշտում եմ, որ Ադրբեջանը վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին Հայաստան, ինչպես համաձայնեցված էր 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հռչակագրում, որը վերջ դրեց բախումներին: Հայաստանի կառավարությունը փորձ կատարեց շփոթություն մտցնել այն համատեքստում, որ  նոր ձերբակալություններ են իրականացվել: Հակամարտության ավարտից հետո Հայաստանը դիվերսիոն խումբ է ուղարկել Ադրբեջանի տարածք ՝ նպատակ ունենալով իրականացնել ահաբեկչական գործողություններ: Այս խումբը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի զինվորականների և քաղաքացիական անձանց սպանության մեջ: Այս խմբի անդամները գերեվարվել են և ներկայումս գտնվում են Ադրբեջանում, բայց հաշվի առնելով վերոգրյալը, նրանք չեն համարվում և չեն կարող համարվել ռազմագերիներ: Ամեն դեպքում, ձերբակալվածներին վերաբերվում են մարդու իրավունքների միջազգային օրենսդրությանը և նրանց իրավունքները պաշտպանող ադրբեջանական օրենսդրությանը համապատասխան: Ադրբեջանի կառավարությունը հրավիրում է Human Rights Watch- ին և թեմայով հետաքրքրվողներին ուշադրություն դարձնել Հայաստանի կողմից ադրբեջանցի ռազմագերիների և քաղաքացիական բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի վկայություններին»:

Մարկո Տարկինիոյի արձագանքը

«Ես ի գիտություն եմ ընդունում, պարոն դեսպան, Բաքվի կառավարության անունից արված հայտարարությունները ` ի պատասխան այն մարդասիրական կոչի, որը մենք զետեղել ենք մեր էջերում և որն Ադրբեջանի իշխանություններին ուղղել են իտալացի հայտնի մտավորականներ` Անտոնիա Արսլանի գլխավորությամբ: Ես, մասնավորապես, ի գիտություն եմ ընդունում, որ դուք հաստատում եք ձեր երկրում հայ ձերբակալվածների՝ զինվորական և քաղաքացիական, շարունակական ներկայությունը `միաժամանակ նրանց որակելով որպես «ահաբեկիչներ»: Ես պարզապես հիշեցնեմ, որ կոչը, որ հիմնված է նաև Human Rights Watch- ի կողմից ստուգված տեղեկատվության և տեսանյութերի վրա, դատապարտում է «նվաստացուցիչ և անմարդկային» վերաբերմունքը և վերաբերում է տարբեր փուլերում և ժամանակներում ձերբակալված մոտ վաթսուն մարդու: Ես նաև հավաստիացնում եմ ձեզ, որ մենք հավասարության սկզբունքով և բծախնդիր ուշադրությամբ քննության ենք առնում մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած հաղորդում, որտեղ էլ որ դա պատահի: Եվ իմացեք, որ խաղաղությունը շատ ավելին է, քան պատերազմի բացակայությունը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]