Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեր մրցակիցները. Գերմանիան և Հյուսիսային Մակեդոնիան հաղթանակ տոնեցին

Մեր մրցակիցները. Գերմանիան և Հյուսիսային Մակեդոնիան հաղթանակ տոնեցին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, կայացան տուրի մյուս երկու հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ազգային ընտրանի արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ Ռումինիայի նկատմամբ: Բունդեսթիմի միակ գնդակը խփեց Գնարբին 17-րդ րոպեին:

Միաժամանակ ընթացող մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիան խոշոր հաշվով պարտության մատնեց Լիխտենշտեյնին (5:0): Գոլերի հեղինակներ դարձան Բարդին, Տրայկովակին (դուբլ), Էլմասը և Նեստորովսկին:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը` դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում և իսպաանցի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը` խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Ի վերջո Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականը երրորդ տուրի շրջանակներում կրկին Երևանում կխաղա Ռումինիայի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]