1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լրագրողները որոշել են Հայաստանի ԶԼՄ-ների շախմատի չեմպիոնին. «Արմենպրես»- ի ներկայացուցիչը երրորդն է

Լրագրողները որոշել են Հայաստանի ԶԼՄ-ների շախմատի չեմպիոնին. «Արմենպրես»-
ի ներկայացուցիչը երրորդն է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները մարտի 27-ին ուժերը չափել են շախմատի մրցաշարում: Վեցերորդ անգամ անցկացվող մրցումներում արդեն հինգերորդ անգամ հաղթել է Վադիմ Մկրտչյանը՝ «Գոլոս Արմենիի» թերթից:

Մրցաշարը տեղի է ունեցել Տիգրան Պետրոսյանի անվան Երեւանի շախմատի տանը՝ Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ, Երեւանի շախմատի ֆեդերացիայի եւ Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Երկրորդ տեղը գրավել է Արա Նալբանդյանը՝ «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունից, իսկ երրորդ մրցանակակիր է ճանաչվել Արարատ Պետրոսյանը՝ «Արմենպրես» գործակալությունից:

Գավաթները, մեդալներն ու գումարային մրցանակները 1-3-րդ տեղը գրաված մասնակիցներին փոխանցել են Հայաստանի 2021 թվականի արագ շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Նորայր Քալանթարյանը եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Մրցաշարն անցել է արագ շախմատի մրցակարգով, այն բաղկացած էր 7 մրցափուլից՝ ամեն մի խաղի համար մասնակիցներին տրամադրվել է 7 րոպե եւ 5 վայրկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար: Մրցաշարին մասնակցել են ԶԼՄ-ների 18 ներկայացուցիչներ:

«Շախմատային մրցաշարի անցկացումը ԶԼՄ-ների միջեւ, որը դարձել է արդեն ավանդական, նպաստում է շախմատի մասսայականությանը հանրապետությունում: Շնորհակալություն Երեւանի քաղաքապետարանին այս մրցումների աջակցման համար», - նշել է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Վերջին մրցաշարում 2019 թվականին հաղթող է ճանաչվել «Ֆուտբոլ պլյուս» թերթի գլխավոր խմբագիր եւ հիմնադիր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, իսկ մնացած չորս մրցումներում՝ 2015, 2016, 2017 եւ 2018 թվականներին, ինչպես նաեւ այս մրցաշարի հաղթող է ճանաչվել Վադիմ Մկրտչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]