Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1920 թ. մարտի 27-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց Վահե Իհսսանին (Եսայան), ով թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակը, ովքեր սպանվեցին 1915 թ.։

-1845 թ. մարտի 27-ին ծնվել է Վիլհելմ Ռենտգենը՝ գերմանացի նշանավոր ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնագործողը, ֆիզիկայի բնագավառում առաջին Նոբելյան մրցանակ ստացողը՝ 1901 թ. (մահ.՝ 1923 թ.):

-1854 թ. մարտի 27-ին Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Ռուսական կայսրությանը։

-1855 թ. մարտի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց կերոսինը։

-1945 թ. մարտի 27-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ հայտարարեց Գերմանիային եւ Ճապոնիային, սակայն այդպես էլ չմասնակցեց պատերազմին։

-1968 թ. մարտի 27-ին մահացել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը (ծնվ.՝ 1934 թ.):

-1864 թ. մարտի 27-ին մահացել է Ժան Ժակ Ամպերը՝ ֆրանսիացի գրականագետ, պատմաբան, ֆիզիկոս Անդրե Մարի Ամպերի որդին։ Հեղինակել է ուսումնասիրություններ ֆրանսիական գրականության պատմության, ինչպես նաեւ Դանթեի ստեղծագործության, գերմանական եւ սկանդինավյան էպոսների մասին:

-1891 թ. մարտի 27-ին մահացել է Պետրոս Մաղաքյանը՝ արեւմտահայ դերասան:

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Անգլիայում, ԱՄՆ-ում եւ Իրանում վարդերն ազգային ծաղիկ են համարվում:

-Սուրբ Վալենտինի օրը վաճառվում է մոտ 3.000 000 վարդ:

-Վարդեր գոյություն ունեն գրեթե բոլոր գույների. չկան միայն սեւ եւ կապույտ վարդեր: Բանն այն է, որ նման գույների բնական գեները բացակայում են: Գենային ինժեներիան զբաղվում է երկնագույն վարդի աճեցմամբ, իսկ սեւին սովորաբար փոխարինում է մուգ կարմիրը:

- Հնէաբանները գտել են վարդերի մնացորդներ, որոնք գրեթե 50.000 000 տարեկան են: Ներկայումս գիտնականներին հայտնի է վարդերի 300 տիպ, որոնք ունեն մոտ 30.000 տեսակ:

-Կրետե կղզում գտնվել է վարդի ամենահին պատկերը, որն արվել է Ք.ա. մոտ 2000 թ.:

-Աշխարհում լավագույն վարդ աճեցնողները ֆրանսիացիներն են համարվում: Հոլանդացիներն ամենաշատն են վաճառում: Իսկ բուլղարացիները վարդերից ամենալավ յուղն են պատրաստում:

-Հոտի համար պատասխանատու գենը ռեցեսիվ է: Նշանակում է, որ երկու ուժեղ բույրով վարդերի խաչասերումից կստացվի հիբրիդ, որը կամ շատ թույլ բույր կունենա. կամ առհասարակ զուրկ կլինի հոտից:

-Շեքսպիրի ստեղծագործություններում վարդերի մասին հիշատակվում է մոտ 50 անգամ:

-Ճապոնացիները վարդի այնպիսի տեսակ են մշակել, որի թերթիկներն առավոտյան կարմիր են, իսկ երեկոյան սպիտակում են:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]