Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկ մարդ է զոհվել եւ առնվազն յոթը վիրավորվել Չիկագոյում տեղի ունցած հրաձգության հետեւանքով

Մեկ մարդ է զոհվել եւ առնվազն յոթը վիրավորվել Չիկագոյում տեղի ունցած հրաձգության հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ մարդ զոհվել, առնվազն յոթը տուժել Է մարտի 26-ին Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) հարավում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Chicago Sun-Times թերթը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:

Ինչպես հայտնում Է հրատարակութունը, միջադեպը տեղի Է ունեցել գիշերը Չիկագոյի շրջաններից մեկում՝ Էշբեռնում:

Չիկագոյի ոստիկանությունիը հայտնել Է, որ կեսգիշերից անմիջապես հետո 79-րդ փողոցում առնվազն երկու տղամարդ կրակ Է բացել բազմության վրա: Իրավապահ մարմինների տվյալներով՝ 26-ամյա տղամարդը հրազենի վերք Է ստացել գլխին, նա մահացել Է տեղում: Ինչպես ճշտում Է թերթը, բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]