Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՊՀ-ի երկրներում 2016 թվականից ավելի քան 280 մարդ են կալանավորել ահաբեկչական հանցագործությունների համար

ԱՊՀ-ի երկրներում 2016 թվականից ավելի քան 280 մարդ են կալանավորել ահաբեկչական հանցագործությունների համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրներում 2016 թվականից ի վեր ավելի քան 280 մարդ են կալանավորել ահաբեկչական հանցագործությունների համար: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտնել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար Անդրեյ Նովիկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՀԱԿ-ի տեղեկատվական աջակցության որոնողական միջոցառումների ձեւավորված պրակտիկան նպաստել Է 2016 թվականից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակամիջոցում ԱՊՀ-ի երկրների իրավասու մարմինների կողմից ավելի քան 280 մարդու կալանավորմանը, որոնց որոնել են ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների համար»,- ասել Է Նովիկովը: Շուրջ 6 հազար զինյալների են որոնում ԱՊՀ-ի երկրներում ահաբեկչական կազմակերպությունների կազմում մարտական գործողությունների մասնակցության համար:

«Անցած տարվա ընթացքում, երբ մենք աշխատեցինք Էական սահմանափակումների պայմաններում, հենց միջպետական հետախուզման գծով են ստացվել ամենամեծ քանակությամբ հարցումները ՀԱԿ-ի տվյալների պահոցում: Այսօրվա դրությամբ այդ զանգվածն ունի 10 հազար որոնվողներ ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների համար, դրանցից 6 հազարն այն անձինք են, ովքեր մարտական գործողությունների են մասնակցում (մասնակցել են) ԱՊՀ-ի կազմի մեջ չմտնող պետությունների տարածքում՝ ահաբեկչական, ծայրահեղական կազմակերպությունների եւ ապօրինի զինված կազմավորումների կազմում: ԱՊՀ-ի երկրներում ահաբեկչական հանցագործությունների քանակն անցյալ տարի աճել Է ավելի քան 7 տոկոսով եւ կազմել գրեթե 3 հազար: Նովիկովի խոսքով՝ այս վիճակագրությունը կոնսոլիդացվում Է Ռուսաստանի ՆԳՆ-ի Գլխավոր տեղեկատվական-վերլուծական կենտրոնում:

«Հենվելով դրա վրա՝ կարող եմ հայտնել հետեւյալ թվերը. 2020 թվականին ԱՊՀ-ի երկրներում արձանագրվել Է ահաբեկչական բնույթի 2 944 հանցագործություն (2019 թականին՝ 2 744)»,- ասել Է Նովիկովը՝ նշելով, որ այս վիճակագրության մեջ են մտնում ահաբեկչական կազմակերպությունների կազմում ներգրավումը, դրանց ֆինանսավորումը, ահաբեկչության գաղափարների քարոզումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]