Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1655 թ. մարտի 25-ին հոլանդացի գիտնական Քրիստիան Հյույգենսը հայտնաբերեց Սատուրնի արբանյակ Տիտանը:

-1820 թ. մարտի 25-ին Ռուսական կայսրությունում սկսեցին երկրից վտարել ճիզվիտներին:

-1821 թ. մարտի 25-ին Հունաստանը հռչակեց իր անկախությունը Օսմանյան կայսրությունից:

-1908 թ. մարտի 25-ին ծնվել է Դեւիդ Լինը՝ բրիտանացի հայտնի ռեժիսոր, ստացել է Սըր կոչումը (մահ.՝ 1991 թ.):

-1917 թ. մարտի 25-ին Վրաց ուղղափառ եկեղեցին անջատվեց Ռուս ուղղափառ եկեղեցուց:

-2007 թ. մարտի 25-ին մահացել է Անդրանիկ Մարգարյանը՝ հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ եւ ՀՀԿ նախագահ (ծնվ.՝ 1951 թ.):

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Ֆրանսիացի պանրագործ Անդրե Սայմոնը «Պանրագործության մասին» ահռելի գրական ստեղծագործության հեղինակ է։ Ստեղծագործության վրա Սայմոնը ծախսել է ուղիղ 17 տարի՝ մանրամասն նկարագրելով պանրի 839 տեսակի պատրաստման գործընթացը։

-Խորհրդային Միությունում շատ տարածված էր երշիկ-պանիրը։ Այն հայտնագործել են Շոտլանդիայում։ Այս եղանակով շոտլանդացի տեխնոլոգներին հաջողվեց «վերակենդանացնել» փչացած պանիրը: Կարագը եւ սոդան ավելացնում էին դրան՝  տաքացնելով այս խառնուրդը ջրային բաղնիքում: Համն, իհարկե, հեռու էր իդեալականից, բայց այդպիսի պանիրը կարելի էր ուտել առանց թունավորումների վախի:

-Աշխարհի խոշորագույն պանրի գլուխը պատրաստվել է 2007 թ. Ալթայի կարագի եւ պանրի գործարանում: Հսկա պանրի քաշը 721 կգ էր: Ամենաերկար թել-պանիրը նույնպես պատրաստվել է Ալթայում `16 մետր 61 սանտիմետր:

-Արտասովոր պանիր արտադրում է բրիտանական «Long Clawson Dairy» ընկերությունը: Դա ամենաթանկն է Մեծ Բրիտանիայում: Եվ բանն այն է, որ այս պանրի բաղադրությունը ներառում է ոսկե փաթիլներ: Նույնիսկ մի փոքրիկ կտորն արժե հսկայական գումար: Միեւնույն ժամանակ, արտադրողներն իրենք պնդում են, որ չեն բողոքում հաճախորդների պակասից: Դրա համար մոլորակի ամենահարուստ մարդկանց շարքում մի ամբողջ հերթ է, ուստի ազատ վաճառքի մեջ նման պանիր գտնելը միանգամայն խնդիր է:

-Ֆրանսիական «Էպուաս» պանիրը այնպիսի սուր հոտ ունի, որ արգելվում է այն տեղափոխել հասարակական տրանսպորտով: Այնուամենայնիվ, այն շատ էր սիրում Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը: Այս տեսակի արտադրության կենտրոնը Բուրգունդիայի Էպուաս քաղաքն է, այստեղից էլ՝ պանրի անվանումը: «Էպուաս» պանրի արտադրությունը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է 20-րդ դարի կեսերին: Այն փրկելու համար 1968-ին նույնիսկ կազմակերպվեց «Էպուասների պաշտպանության միություն»: Պանրի արտադրության համար պահանջվում է շատ կանոնների պահպանություն, եւ թույլատրվում է այն արտադրել միայն Ֆրանսիայի որոշ համայնքներում:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]