Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրճատում է հոգևորականների աշխատավարձերը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրճատում է հոգևորականների աշխատավարձերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարգադրել է 10 տոկոսով կրճատել կարդինալների աշխատավարձը,  իջեցնել Վատիկանում աշխատող մյուս հոգևորականների մեծ մասի աշխատավարձը՝ պահպանելու մյուս աշխատակիցների աշխատատեղերը, քանի որ կորոնավիրուսի համավարակը բացասաբար է ազդել Սուրբ Աթոռի եկամուտների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը հրամանագիր է հրապարկել, որով նախատեսվում է կրճատումներ սկսել ապրիլի 1-ից:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այս ընթացքում հաճախ հայտարարել է, որ դժվարին տնտեսական ժամանակներում չի ցանկանում աշխատանքից ազատել մարդկանց:

Կարդինալները, ովքեր աշխատում են Վատիկանում և ապրում են այդտեղ կամ Հռոմում, ամսական ստանում են 4-5 հազար եվրո աշխատավարձ, նրանցից շատերը շուկայականից ցածր գներով բնակվում են մեծ բնակարաններում:

Մյուս հոգևորականների աշխատավարձն իջեցվելու է 3-8 տոկոսով: Ընդ որում, Հռոմի պապի հրամանագրով նախատեսված է կրճատումներն անել այնպես, որ սովորակլան աշխատակիցները չտուժեն: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]