1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իտալացի գործիչները Ադրբեջանի կառավարությունից պահանջել են ազատ արձակել հայ գերիներին

Իտալացի գործիչները Ադրբեջանի կառավարությունից պահանջել են ազատ արձակել 
հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ իտալացի գործիչներ, որոնց շարքում են իտալահայ գրող Անտոնիա Արսլանը, իտալացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր Կարլո Վերդոնեն, գրող Դաչա Մարաինին, ռեժիսոր և պրոդյուսեր Ջիովանի Դոնֆրանչեսկոն, իտալահայ դերասան Լաուրա Էֆիկյանը, դիմել են Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով ազատ արձակել  գերության մեջ գտնվող հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալական Avvenire պարբերականը:

Գործիչները նշել են, որ համաձայն միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության՝ ադրբեջանական կողմում պահվում են առնվազն 60 ռազմագերիներ, այդ թվում և տարեց անձինք, ովքեր դաժան վերաբերմունքի ու բռնությունների են ենթարկվում:

Նրանք կոչ են արել Ադրբեջանին «անհապաղ ու առանց նախապայմանների վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն Ժնևի կոնվենցիայի և ստորագրված եռակողմ հայտարարության»: «Սոցիալական ցանցերում հայ ռազմագերիներին նվաստացնող, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի տարածումը խորը անհանգստություն է առաջացնում: Բացի այդ, ռազմագերիների ու մյուս գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է համարվում»,- ասվում է իտալացի գործիչների հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]