Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում քննարկվել է հողերի ագրոքիմիական հետազոտության անցկացումը

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում քննարկվել է հողերի 
ագրոքիմիական հետազոտության անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ, Հայաստանում հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրի մեկնարկին ընդառաջ քննարկվել են կատարվելիք աշխատանքների հետ կապված հարցեր: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնից։

«Հայաստանում, հաշվի առնելով 5 տարվա ընթացքում հողի վերարտադրության ցուցանիշների փոփոխությունը, 5 տարի պարբերականությամբ իրականացվում են համայնքների հողերի հետազոտություններ: Յուրաքանչյուր տարի կատարվում է 170 համայնքի հետազոտություն, ինչի արդյունքում կազմվում են ագրոքիմիական քարտեզներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կենտրոնը նաև պարզաբանել է, որ հետազոտությունների ընթացքում կատարվում է հողի նմուշառում, լաբորատոր հետազոտություն, և միայն եզրակացության հիման վրա է կազմվում քարտեզ ու տրամադրվում համայնքին:

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում ագրոքիմիկոսների հետ քնարկվել են ծրագրի մեկնարկի հետ կապված խնդիրնեը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]