Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Էրդողանը միաձայն քվեարկությամբ վերընտրվել է իշխող կուսակցության նախագահի պաշտոնում

Էրդողանը միաձայն քվեարկությամբ վերընտրվել է իշխող կուսակցության նախագահի 
պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Քվեարկությունը տեղի է ունեցել կուսակցության յոթերորդ ընդհանուր համագումարի շրջանակում: Էրդողանի օգտին միաձայն քվեարկել են բոլոր 1428 պատվիրակները: Ընդ որում, նա եղել է առաջադրված միակ թեկնածուն:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստեղծվել է 2001 թվականին՝ Էրդողանի նախաձեռնությամբ: Հենց նա էլ կուսակցության առաջին նախագահն էր: 2002 թվականից մինչ օրս Թուրքիայի իշխող կուսակցությունն է:

2014-2017 թվականներին կուսակցությունը ղեկավարել են Ահմեդ Դավութօղլուն և Բինալի Յըլդըրըմը, քանի որ նախկինում գործող օրենքների համաձայն՝ երկրի նախագահն իրավունք չուներ կուսակցական լինել:

Թուրքիայի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք ամրագրվեցին 2017 թվականի ապրիլի հանրաքվեով, Էրդողանը հնարավորություն ստացավ վերընտրվել կուսակցության ղեկավարի պաշտոնում, և այդ պաշտոնը ստանձնեց արդեն 2017-ի մայիսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]