Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պետությունն աջակցում է, որ մասնավոր ընկերությունները ևս գնեն Covid-ի դեմ պատվաստանյութ. Ավանեսյան

Պետությունն աջակցում է, որ մասնավոր ընկերությունները ևս գնեն Covid-ի դեմ 
պատվաստանյութ. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պետությունը աջակցում է, կապեր է ստեղծում մասնավոր ընկերությունների համար, որ նրանք ևս կարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնել, իսկ քաղաքացիները վճարի դիմաց ստանան դրանք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Գուրգեն Բաղդասարյանի հարցին:

«Ամբողջ աշխարհում մրցավազք է պատվաստանյութ ձեռք բերելու: Եվ Հայաստանը ևս ամբողջ ուժով լծված է՝ մի շարք հարթակներով՝ երկկողմանի և միջազգային հարթակներում, պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացը ապահովելուն: Այս պահին կառավարությունը բավական ֆինանսական միջոցներ հատկացրել է այս պրոցեսն իրականացնելու: Եվ մենք ներկայումս Covax հարթակի միջոցով արդեն ունենք նախնական պայմանավորվածություն և  կնքած պայմանագրիր, որի շրջանակում պետք է ունենանք պատվաստանյութ»,-ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ բացի այդ, կա նաև երկկողմանի համաձայնություն՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Այդտեղից ևս առաջիկայում ակնկալվում է Sputnik V պատվաստանյութի ներմուծում: Նախարարը հիշեցրեց, որ այս պահին իրականացնում են պետության միջոցների հաշվին միայն ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողի պատվաստումը: Ներկայում մոտ 600 բուժաշխատողներ և ռիսկի խմբի քաղաքացիներ ստացել են պատվաստումը, գործընթացը գնում է առաջ:

«Մենք մասնավոր հիմունքներով ևս աջակցում ենք, կապեր են ստեղծում մեր ընկերությունների համար, որպեսզի նրանք ևս կարողանան գնումներ անել, և այն քաղաքացիները, որոնք չեն պատկանում ռիսկի խմբին, կարողանան ևս վճարի դիմաց ստանալ պատվաստումը: Գործընթացը ընթացքի մեջ է»,-ասաց Ավանեսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]