Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՍՈՒ-30 ՍՄ-երը վարժական թռիչքին օգտագործել են նախկինում արդեն իսկ ՀՀ-ի զինանոցում եղած հրթիռներ. վարչապետի պարզաբանումը

ՍՈՒ-30 ՍՄ-երը վարժական թռիչքին օգտագործել են նախկինում արդեն իսկ ՀՀ-ի 
զինանոցում եղած հրթիռներ. վարչապետի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռներին առնչվող իր ՝ տարբեր ժամանակներում արված երկու հայտարարությունները միմյանց չեն հակասում՝ նշելով, որ ավելի վաղ վարժական թռիչքին դրանք օգտագործել են նախկինում արդեն իսկ ՀՀ-ի զինանոցում եղած հրթիռներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին:

Ալեն Սիմոնյանը նկատեց, որ համացանցում ակտիվորեն համեմատում են վարչապետի երկու հայտարարությունները: 2020-ի հուլիսի 3-ին արված հայտարարությամբ վարչապետը, մասնավորապես, ասել էր. « Մեր ՍՈՒ-30 ՍՄ -ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։ Այդ հայտարարությունը համադրվում է վարչապետի՝ վերջերս արած հայտարարության հետ, որ ՀՀ-ն ինքնաթիռները գնել է, սակայն հրթիռները չի հասցրել ձեռք բերել մինչև պատերազմը:

Փաշինյանը նշեց, որ այդ հայտարարությունների մեջ ոչ մի հակասություն չկա՝ հավելելով, որ ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են: «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ինքնաթիռների և տարբեր հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն, այսինքն` նույն տեղում չի արտադրվում: Եվ դրանք ձեռք են բերվում ոչ թե ամբողջությամբ, այլ հատվածական՝ տարբեր սուբյեկտներից»,-ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020-ի մայիսին: «Եվ իրականացրել են մարզական վարժանքներ, օգտագործել են նախկինում արդեն իսկ Հայաստանի զինանոցում եղած հրթիռներ: Կոնկրետ ռազմական իրավիճակում նրանց օգտագործման կամ չօգտագործման մասին որոշումները կայացվել են ըստ այդմ, թե եղած սպառազինությունն ինչքանով է հնարավորություն տալիս, որ այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները: Այն, ինչ ասել եմ Օհանավանում և այն, ինչ հայտարարել եմ նախկինում, չեն հակասում մեկը մյուսին: Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր հրթիռները, որոնք հնարավորություն կտային ՍՈՒ-30 ՍՄ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ»,-ասաց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]