Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում հետպատերազմյան եռամսյակում ավելի քան 330 ծնունդ է գրանցվել

Արցախում հետպատերազմյան եռամսյակում ավելի քան 330 ծնունդ է գրանցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախում հետպատերազմյան 3 ամիսների՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում,  արձանագրվել է ընդհանուր առմամբ՝ 332 ծնունդ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության պետ Լիանա Միրզոյանը: Նրա հաղորդմամբ՝նույն ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 390 ամուսնություն և 33 ամուսնալուծություն: Ամուսնությունների ամենամեծ թիվը՝ 162 արձանագրվել է այս տարվա փետրվարին,իսկ ծնունդների ամենամեծ թիվը՝ ընդհանուր առմամբ 118, Արցախում գրանցվել է հունվար ամսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]