Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փոխգնդապետ  Մանվել Կարապետյանը  հետմահու արժանացել է ԱՀ «Մարտական խաչ»  առաջին աստիճանի շքանշանի

Փոխգնդապետ  Մանվել Կարապետյանը  հետմահու արժանացել է ԱՀ «Մարտական 
խաչ»  առաջին աստիճանի շքանշանի

ԳՅՈՒՄՐԻ, 24  ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՀ  նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի երրորդ հրաձգային գումարտակի հրամանատար փոխգնդապետ  Մանվել Կարապետյանը  հետմահու արժանացել է «Մարտական խաչ»  առաջին  աստիճանի շքանշանի: Բարձր պարգևը փոխգնդապետի ծնողներին ու կնոջը մարտի 24-ին հանձնեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Գումարտակի հրամանատար փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանը ծնվել է 1988 թվականին Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղում։ Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական իստիտուտն ավարտելուց հետո 2009 թվականին ծառայության է անցել Արցախում և մինչև կյանքի վերջը ծառայել այնտեղ։ Մասնակցել է Ապրիլյան պատերազմին։

31-ամյա փոխգնդապետը, ծնողների խոսքով, ծնված էր հայրենիքի պաշտպան լինելու համար: «Նրա համար զինվորներն ամենակարևորն էին: Նրան իր զինվորների կողքից հետ չէին պահում նաև 3 ու 5-ամյա դուստրերը: Այնքան սիրեց Արցախի հողը, որ երիտասարդ կնոջն էլ իր հետ տարավ այնտեղ: Մանվելը և Վիկտորիան ամուսնացել են 2014 թվականի նոյեմբերին, հարսանիքից մեկ ամիս անց տեղափոխվել են Արցախ, քանի որ Մանվելի ծառայությունն այնտեղ էր»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց հերոսի հայրը՝ Արծրուն Կարապետյանը: «Մանվելը գումարտակի հրամանատար էր, շատ հարգված մարդ, ես հպարտ էի, որ իր նման մարդ կար իմ կողքին»,- նշում է Մանվել Կարապետյանի այրին՝ Վիկտորիա Հովհաննիսյանը:

«Մանվելն այդ ժամանակ արդեն 5 տարի Թալիշում էր ծառայում: Շատ խելացի, գրագետ տղա էր, ինձ իր մեջ հենց գրագիտությունն էր գրավել: Միասին այնտեղ ապրել ենք մինչև քառօրյա պատերազմը: Այդ ժամանակ մեծ աղջիկս ծնվել էր, նրա հետ եկա Հայաստան, սակայն 8 ամիս անց կրկին տեղափոխվեցինք Արցախ, բայց արդեն՝ Մատաղիս: 2018 թվականին էլ ծնվեց մեր երկրորդ բալիկը, էլի աղջիկ: Առաջին անգամ, որ գնացի Թալիշ, ամբողջն ավերակներ էր, այնքան էլ հաջող տուն չէր, բայց լիարժեք էր թվում, քանի որ մենք իրար հետ էինք»,- նշեց կինը:

Փոխգնդապետն անմահացավ Արցախում, որին իր կյանքի 12 տարիներն էր նվիրել, զոհվեց սեպտեմբերի 28-ին Թալիշում՝  դիպուկահարի կրակոցից:  

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]