Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Թուրքագետը խոսեց Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հեռանկարներից  

Թուրքագետը խոսեց Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հեռանկարներից

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը կարող են ունենալ նորմալ հարաբերություններ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սաֆրաստյանը այս մասին ասաց մարտի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ուզում եմ ընդգծել «նորմալ» բառը` խուսափելով «բարիդրացիական հարաբերություններ» արտահայտությունից, որովհետև բարիդրացիական հարաբերություններ ունենալու համար մենք պետք է շատ և շատ երկար ճանապարհ անցնենք` նկատի ունեմ առաջին հերթին Թուրքիայի կողմից մեր նկատմամբ վարվող քաղաքականությունը: Ինչ վերաբերում է նորմալ հարաբերություններին, ապա Հայաստանի Հանրապետությունը կողմ է Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալուն, դիվանագիտական հարաբերությոուններ և նորմալ, գործող բաց սահման ունենալուն»,- ասաց Սաֆրաստյանը:

Թուրքագետը նշեց, որ Թուրքիան 1991 թվականի դեկտեմբերից սկսած դնում է Հայաստանի առջև նախապայմաններ. Թուրքիան 1991 թվականի դեկտեմբերին հայտարարել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]