Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

ԱԺ-ում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը

ԱԺ-ում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ըտրության փակ գաղտնի քվեարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեկնածուներն են Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը:

Սա ընտրության երկրորդ փուլն է: Առաջին փուլով քվեարկությամբ ԱԺ-ն դատավոր չէր ընտրել: Այսպիսով, երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Ընտրության քվեարկությունը կանցկացվի ժամը 11:30-12:30-ը:

Ընտրության առաջին փուլում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:  Մակունցը նշել էր, որ այդպիսով իրենց քաղաքական արձագանքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, թեկնածուների նկատմամբ խորին ակնածանք ունեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]