Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արցախում կորոնավիրուսային հիվանդության ևս 7 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության ևս 7 դեպք է գրանցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մարտի 23-ին կատարված 118 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 7 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ կորոնավիրուսային հիվանդությամբ մարտի 24-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում:

«Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 187 քաղաքացու հետազոտություն, որից 566-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-մանրամասնել են նախարարությունից՝հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]