1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պրոդյուեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ կինոնախագիծը ֆինանսական աջակցություն կստանա Եվրիմաժից

Պրոդյուեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ կինոնախագիծը ֆինանսական 
աջակցություն կստանա Եվրիմաժից

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ նախագծերից մեկը 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած «Ամրոցը» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծն է, որի ռեժիսորը Ջեսիկա Վուդվորթն է Բելգիայից,  պրոդյուսերն Անժելա Ֆրանգյանն է Հայաստանից: Նախագիծը Բելգիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Բուլղարիայի և Հայաստանի համատեղ արտադրություն է:

Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021 թվականի օգոստոսին:

«Շնորհավորում ենք Անժելա Ֆրանգյանին և նախագծի ամբողջ ստեղծագործական կազմին այս կարևոր ձեռքբերման համար: Հիշեցնում ենք, որ Եվրոպական համատեղ կինոարտադրության հեղինակավոր հիմնադրամին Հայաստանն անդամակցում է 2016 թվականից»,-ասվում է կինոկենտրոնի տարածած հաղորդագրությունում:

«Ամրոցը» նախագիծը Հայաստանի ազգային կինոկենտրոնից ֆինանսավորված և Եվրիմաժ ՝ եվրոպական ամենամեծ համատեղ արտադրության ֆոնդից աջակցություն ստացած հինգերորդ նախագիծն է: 2017 թվականին Եվրիմաժից ֆինանսավորում են ստացել հայ-ռուսական «Սպիտակ» ֆիլմի նախագիծը, որի ռեժիսորն Ալեքսանդր Կոտն է, ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնակցում էր «Շարմ» ընկերությունը: 2018 թվականի հունիսին Եվրիմաժից համատեղ արտադրության ֆինանսավորում է ստացել Նորա Մարտիրոսյանի «Սև այգի, կապույտ երկինք» ֆրանս-հայ-բելգիական համատեղ արտադրության ֆիլմի նախագիծը, իսկ 2019-ին՝ «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության կինոնախագիծը, որի պրոդյուսերը Վարդան Հովհաննիսյան է, ռեժիսորը՝ Իննա Սահակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]