Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի նախագահը հաստատել է բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը

Արցախի նախագահը հաստատել է բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում, որով հաստատվել է Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

ԱՀ կառավարությունը վերոնշյալ ծրագրով կիրականացնի տնկիների և գարնանացան մշակաբույսերի սերմերի արժեքի մասնակի սուբսիդավորում, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ ու ջերմատնային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում, ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման (մթերման) դիմաց լրավճարի տրամադրում, ինչպես նաև կարկտապաշտպան ցանցերի տեղադրման դեպքում անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում:

Ծրագրի շրջանակում պետական աջակցությունը կտրամադրվի այն անձանց, որոնք չունեն գյուղատնտեսության ոլորտում ծագած հարաբերություններից բխող՝ նախորդ տարիներից կուտակված չմարված պարտավորություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]