1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վերանորոգվել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի համայնքների դպրոցները

Վերանորոգվել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի համայնքների դպրոցները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ համայնքների մի քանի դպրոցներ և ծանոթացել արդեն ավարտված աշխատանքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ մեկ տարի առաջ մեկնարկել էին Այգեպարի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները: Մարզպետն արդեն գնահատել է արդյունքները։

«Անցած տարի առանձնացրել էինք երկու ուղղություն՝ առաջինը՝ դպրոցներում ջրի և սանհանգույցի առկայությունը, երկրորդը՝ ջեռուցման առկայությունը։ Այդ խնդիրները մենք լիարժեք լուծել ենք»,- նշել է Հայկ Չոբանյանը: Չինարի և Մովսես համայնքների միջնակարգ դպրոցներում մարզպետը ծանոթացել է կատարված բարեկարգման աշխատանքների հետ։ Նրա խոսքով, Չինարիի դպրոցն ամբողջությամբ լուծել է իր սանիտարական խնդիրները, որի մեջ մտնում է նաև ջեռուցումը, ըստ էության՝  դպրոցն առաջին անգամ կենտրոնացված ջեռուցում ունի։ Վերանորգվել են նաև դասարաններ, առանձին սենյակներ, գրադարանը և սանհանգույցները:

«Քայլ առ քայլ մենք պետք է դպրոցները բերենք  բովանդակային և էսթետիկ առումով որոշակի մակարդակի, ինչը կնպաստի մեր կողմից թիվ մեկ առաջնայնություն համարվող կրթության ոլորտում որակական, էական փոփոխություններ իրականացնելուն»,- ավելացրել է Հայկ Չոբանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]