Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մադրիդում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը

Մադրիդում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ․ 
քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդում մարտի 23-ին տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը, որին ներկա է գտնվել և ելույթով հանդես եկել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը՝ նշելով, որ միջոցառումը հնարավոր եղավ իրականացնել STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի և ՀՀ դեսպանության համագործակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքի էջը:

«Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմն աշխարհահռչակ երգչուհին ձայնագրել է 2013թ․ Հայաստան և Արցախ կատարած իր այցելություններից հետո։ Այցելությունը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին:

Միջոցառմանը ներկա Մոնսերատ Կաբալյեի դուստրը՝ սոպրանո Մոնսերատ Մարտին, ջերմությամբ հիշել է Հայաստան և Արցախ կատարած իրենց այցելությունները՝ նշելով, որ իր մայրը տպավորված էր հայկական մշակույթով և բազմադարյա վանական համալիրներով։ Միջոցառման բանախոսներից էր նաև հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոն, ով բոլոր ներկաներին կոչ է արել այցելել Հայաստան և բացահայտել առաջին քրիստոնյա երկրի գրավչությունները։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]