Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գյումրու թատրոնի փոքր դահլիճում կներկայացվի «Ճիչ» բեմադրությունը

Գյումրու թատրոնի փոքր դահլիճում կներկայացվի «Ճիչ» բեմադրությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Արշալույսյանը պիես է գրել և բեմադրել այն, երբ նկատել է, որ հասարակության մեջ կանանց մի ստվար զանգված դժվար է կողմնորոշվում, չի գտնում իր դերն ու դիրքն այս կյանքում։

Պիեսն անվանել է «Ճիչ», որտեղ ճչում է հասարակության կողմից հալածված, երջանկության համար դատապարտվող կնոջ հոգին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արվեստասերները ներկայացումը կարող են դիտել Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճում, որը նախատեսված է 70 հանդիսատեսի համար: Երիտասարդ ռեժիսորը վեր է հանել մի խնդիր, որը հասարակությունը հիմնականում անտեսում է՝ աչք փակելով երևույթի վրա: «Մեր կանայք երջանի՞կ են ապրում, ընտրո՞ւմ են այն մասնագիտությունը, այն տղամարդուն, որին իրենք են ուզում: Իհարկե այդպես չէ, և ինքնախաբեությամբ զբաղվելը հարցի լուծում չէ: Եթե ուզում եք երջանիկ լինել, փախեք մտքի ծուղակից»,-ասում է «սարքովի» երջանկությունը դատապարտող Արմեն Արշալույսյանը։

Հեղինակի պիեսը հյուսված է 4 կնոջ ներաշխարհի փոթորկումների շուրջ: Կանանց, որոնք հարցադրում են անում կյանքի իմաստի ու սիրո վերաբերյալ։ Նրանց կյանքը հիմնովին փոխում է ծովից հայտնված տղամարդու կերպարը և փոթորկում նրանց հույզերն ու ապրումները։ Այստեղ է, որ հասարակության ճնշումների հետևանքով առաջ է գալիս զղջումի, ինքնամեղադրանքի զգացումը, և կանայք լքվելու, անտեսվելու վախից նախընտրում են տղամարդուն տեսնել սպանված, բայց իրենց կողքին։ 

Ներկայացման մեջ զբաղված են սկսնակ դերասաններ Անահիտ Ղազարյանը, Անուշիկ Արիստակեսյանը, Մարիամ Խանոյանը և Էլենա Սարգսյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]