Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում կտնկվի մինչև 4 000 ծառ և 70 000 թուփ

Երևանում կտնկվի մինչև 4 000 ծառ և 70 000 թուփ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանում մեծ ծավալներով սկսվել են գարնանային էտի աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

«Նախատեսվում է էտել 8 000-10 000 ծառ։ 400-500 անկենսունակ ծառերի հատումները կսկսվեն ապրիլ ամսվա երկրորդ կեսից՝ 2 ամսվա ընթացքում, նախապես ծառերի վրա իրազեկման ցուցանակներ փակցնելուց հետո, ինչպես արվեց աշնանը: Էտման աշխատանքներին զուգահեռ մեկնարկել է նաև ծառատունկը»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նշում է, որ Երևանում կտնկվի մինչև 4 000 ծառ, 70 000 թուփ, այս տարի պլանավորվում է վերականգնել 76 000 քմ սիզամարգ, հիմնել՝ 2 700 քմ նորը: Աշխատանքների զգալի մասը կիրականացվի գարնանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]