Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1307 թ. մարտի 23-ին հայոց կաթողիկոս է օծվում Կոնստանդին Գ Կեսարացին:

-1869 թ. մարտի 23-ին ծնվել է Գալուստ Գյուլբենկյանը՝ պորտուգալահայ գործարար եւ բարեգործ։ Նա մեծ դեր է ունեցել Միջին Արեւելքի նավթի պաշարները Արեւմուտքի շահագործմանը հասանելի դարձնելու մեջ։

-1876 թ. մարտի 23-ին ռուս գիտնական Պավել Յաբլոչկովը արտոնագրեց իր ստեղծած էլեկտրական լամպը:

-1910 թ. մարտի 23-ին ծնվել է Ակիրա Կուրոսավան՝ ճապոնացի նշանավոր ռեժիսոր (մահ.՝ 1998 թ.):

-1919 թ. մարտի 23-ին Միլանում Բենիտո Մուսոլինին հիմնում է իր ֆաշիստական քաղաքական կուսակցությունը:

-1923 թ. մարտի 23-ին մահացել է Հովհաննես Թումանյանը՝ հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային եւ հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է Ամենայն հայոց բանաստեղծ:

-1956 թ. մարտի 23-ին հռչակվեց առաջին իսլամական հանրապետությունը` Պակիստանը:

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

- «Ծանր լսողություն» ախտորոշմամբ երեխաների 90 տոկոսի ծնողները չեն ունեցել լսողության լուրջ խնդիրներ:

-Մարդու միջին ականջում 25 000 բջիջ կա, որոնք կարգավորում են հնչյունը: Ընկալվող հաճախությունների տիրույթը 16-20 000 հց է: Տարիքի հետ այն կրճատվում է, ինչը կապված է բարձր ձայների նկատմամբ զգայունությամբ: Մեծ տարիքում մարդկանց մեծամասնության լսողության վերին սահմանը նվազում է մինչեւ 15000 հց:

-Մարդը գիտակցում է ձայնը մինչեւ ականջին հասնելը, 35-175 մլվրկ-ում, ընդ որում՝  դրանից շուրջ180-500 մլվրկ պահանջվում է, որ մենք այն ընդունելուն լավագույնս հարմարվենք:

-Ականջները, ինչպես եւ քիթը, աճում են ողջ կյանքում:

-Մարդկանց 72 տոկոսը, երբ անհրաժեշտ է լսել խոսքը, ասենք, բարձր երաժշտության ներքո, իր խոսակցի կողմն է ուղղվում աջ ականջով:

-Լսողական խնդիրներ ունեցողներից մեկ երրորդի դեպքում խախտումն առաջանում է չափազանց աղմուկի ազդեցության պատճառով:

-Ճիշտ ընտրված լսողական սարքերը կարող են 90 տոկոսով բարելավել լսողության որակը:

-Լսողության խանգարմամբ տառապում է յուրաքանչյուր 10-րդը: Նրանց մեծ մասին մասնագետները խորհուրդ են տալիս կրել լսողական ապարատ, սակայն 5-ից 4-ն այն չի կրում:

-Փիղը լսում է 1 հց հաճախությամբ ինֆրաձայնը (մարդու համար նվազագույնը 20 հց է): Նրանք ցեղակիցների հետ հաղորդակցման համար օգտագործում են ցածրհաճախական ձայներ: Ընդ որում՝ փղերը լսում են նաեւ ոտքերով. նրանք այդպես կարողանում են զգալ փղերի այլ երամակի տեղաշարժը մի քանի կմ հեռավորության վրա, ինչպես նաեւ լսել ու շրջանցել մարտի գոտիները:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]