Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

EVOLUTION-ը Երևանում կբացի ուղիղ հեռարձակման ստուդիա

EVOLUTION-ը Երևանում կբացի ուղիղ հեռարձակման ստուդիա

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Evolution ընկերությունը՝ օնլայն խաղերի միջազգային ոլորտի առաջատար B2B մշակող և մատակարար, հայտարարել է Երևանում ուղիղ հեռարձակման ստուդիայի  բացման մասին: Գերժամանակակից ստուդիան կդառնա ընկերության գլոբալ ցանցի մի մասը և կսպասարկի ամբողջ աշխարհի առցանց կազինո օպերատորներին՝ անգլալեզու կենդանի դիլերային սեղաններով: Իր ոլորտում առաջինը լինելով և ներսում արտադրելով A-Z ապրանքատեսակները՝ ներառյալ դիզայնը, ծրագրային ապահովումը և տեխնիկական մշակումները, Evolution-ը նպատակ ունի անընդմեջ ընդլայնել սահմանները՝ առցանց սպառողի փորձի տեսակետից: Evolution-ի ուղիղ հեռարձակման ստորաբաժանումները աշխատում են 24/7 ռեժիմով և գործում են ինչպես հսկա հեռուստաստուդիաներ, որոնցում աշխատակիցները վարում են խաղերը և շփվում խաղացողների հետ ուղիղ եթերում տեսախցիկի առաջ: Մուտք գործելով հայկական շուկա ՝ Evolution-ը նախատեսում է ստեղծել հարյուրավոր աշխատատեղեր Երևանի և նրա հարակից տարածքների երիտասարդների համար:

  • Մենք ընտրեցինք Երևանը մասնավորապես ցանկալի աշխատուժի առկայության և քաղաքի անընդհատ զարգացման համար: Ինչպես և մեր մյուս ստուդիաների դեպքում, մեր նպատակը երկարաժամկետ է, և մենք ցանկանում ենք դառնալ գրավիչ գործատու, ով կարող է հայ երիտասարդներին առաջարկել իրենց կարիերայի առաջին քայլը կատարել միջազգային ընկերությունում: Քանի որ մենք մեր թիմերին պատրաստում ենք ընկերության ներսում, մեզ հատուկ աշխատանքային փորձ պետք չէ, անհրաժեշտ է միայն անգլերենի լավ մակարդակ։ Մենք ակնկալում ենք ողջունել մոտիվացված հայկական թիմի մեր առաջին խմբի անդամներին իրենց առաջին ուսուցմանը մեր Ակադեմիայում, - ասել է Վրաստանում և Հայաստանում Evolution-ի գործառնությունների ղեկավար Ջեյքոբ Քլասոնը:

 

Ստուդիան գտնվելու է Երևանի կենտրոնից հարավ: Ենթադրվում է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ ամիս, իսկ թափուր աշխատատեղերը կբացվեն առաջիկա ամիսներին:

 

Evolution-ը առցանց խաղերի համար նորարարական ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարն է, որտեղ աշխատում են ավելի քան 80 ազգությունների ավելի քան 10,000 աշխատողներ (EVOlutioneers) ավելի քան 20 քաղաքներում: Evolution-ը մշակում, արտադրում, վաճառում և լիցենզավորում է լայվ-խաղատան և խաղային ավտոմատների լիովին ինտեգրված B2B լուծումներ խաղային օպերատորների համար: Ընկերությունը հիմնադրվել է 2006-ին, իսկ 2015 թվականից Nasdaq Nordic-ի ցուցակում է:

Լրացուցիչ տեղեկություններ՝  https://www.evolution.com

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]