Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դանիայում ևս մեկ քաղաքացի է մահացել AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստվելուց հետո

Դանիայում ևս մեկ քաղաքացի է մահացել AstraZeneca-ի պատվաստանյութով 
պատվաստվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայում երկու քաղաքացի բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութով պատվաստվելուց հետո գլխուղեղի թրմոբոզով և արյունազեղության ախտանիշներով հոսպիտալացվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, նրանցից մեկը մահացել է:

Գիտնականները փորձում են պարզել քաղաքացիների վիճակի վատացման հնարավոր կապը AstraZeneca-ով պատվաստվելու հետ:

Սա Դանիայում կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո մահվան արդեն երկրորդ դեպքն է: Երկրում տվյալ պատվաստանյութի կիրառումը դադարեցվել էր մարտի 11-ին՝ 60-ամյա պատվաստված կնոջ մահից հետո:

Մի շարք երկրներ, որպես նախազգուշական միջոց, կասեցրել են պատվաստանյութի օգտագործումը՝ հաշվի առնելով տեղեկություններն այն մասին, որ դա նպաստում է խոշոր անոթներում թրոմբերի առաջացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]