Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Նահանգների 37 սենատորներ միացել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսին և ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել է, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում:

Սենատորը հիշեցրել է, որ 2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը, իսկ 2020 թվականի ապրիլին նաև Ներկայացուցիչների պալատն ընդունել էին համապատասխան բանաձևեր, որով 1915 թվականի կատարվածը ճանաչում էին որպես Հայոց ցեղասպանություն: Նա ընդգծել է, որ ժամանակն է՝ գործադիր մարմինը ևս ճանաչի պատմական իրողությունը:

«Դուք ճշմարիտ կերպով հայտարարել եք, որ ամերիկյան դիվանագիտության և արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինեն մեր արժեքները, այդ թվում և հարգանքն ունիվերսալ իրավունքների նկատմամբ: Այդ արժեքները պահանջում են, որ մենք ճանաչենք ճշմարտությունն ու անենք հնարավոր ամենը՝ կանխելու ապագա ցեղասպանություններն ու մարդկության դեմ մյուս հանցագործությունները:

Ինչպես նշել էիք նախորդ ապրիլին Հայոց ցեղասպանության հիշատակի օրն արված ձեր հայտարարության մեջ՝ «հատկապես կարևոր է խոսել այս մասին ու ոգեկոչել այս պատմությունը այնպիսի մի պահի, երբ մենք ամեն օր ավելի ենք գիտակցում ճշմարտության ուժը և մեր հավաքական պատասխանատվությունը՝ կանգնելու ընդդեմ ատելության, քանի որ լռությունը հանցակցություն է»: Երկու կուսակցությունների վարչակարգերը լուռ են եղել Հայոց ցեղասպանության ճշմարտության հարցում: Մենք կոչ ենք անում Ձեզ կոտրել հանցակցության այս օրինաչափությունը և պաշտոնապես ճանաչել, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]