Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1887 թ. մարտի 20-ին ծնվել է Հովսեփ Օրբելին՝ հայ արեւելագետ, հնագետ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս եւ առաջին նախագահը (1943-1947)։ Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր անդամ (1944), Իրանի ԳԱ թղթակից անդամ եւ Էրմիտաժի տնօրեն (մահ.՝ 1961 թ.)։

-1857 թ. մարտի 20-ին ծնվել է Շերամը՝ հայ գուսան-երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորողը։ Սիրելով Գրիգորին ու նրա երգերը՝ ժողովուրդը նրան կոչում է «ուստա Գոքոր», իսկ «մետաքսանման» երգերի համար բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը նրան անվանում է աշուղ Շերամ։

-1815 թ. մարտի 20-ին Նապոլեոն Բոնապարտը Էլբա կղզուց փախուստից հետո վերադարձավ Փարիզ, եւ սկսվեց նրա գահակալության «հարյուր օրը»։

-Մարտի 20-ը Աստղագիտության միջազգային օրն է։

-321 թ. մարտի 20-ին Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը հրամայում է տոնել կիրակի օրը։

-1918 թ. մարտի 20-ին ծնվել է Հրանտ Ստեփանյանը՝ խորհրդային վաստակավոր նկարիչ (մահ.՝ 1980 թ.)։

-1921 թ. մարտի 20-ին ծնվել է  Սաղաթել Հարությունյանը՝ գրող, բանաստեղծ, թարգմանիչ (մահ.՝ 2005 թ.)։

-1956 թ. մարտի 20-ին մահացել է Սմբատ Բորոյանը (Զորավար Սմբատ, Մախլուտո)՝ նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղարը եւ զինակիցը։

-1984 թ. մարտի 20-ին մահացել է Իսահակ Նյուտոնը՝ անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ եւ աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հեղինակն է, որում շարադրել է տիեզերական ձգողականության օրենքը եւ մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։ Մշակել է դիֆերենցիալ եւ ինտեգրալ հաշվարկը, գույնի տեսությունը, դրել է ժամանակակից ֆիզիկական օպտիկայի հիմքերը, ստեղծել է շատ այլ մաթեմատիկական եւ ֆիզիկական տեսություններ։

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Օձը կարող է 3 տարի քնել:

-Օձերը կուշտ ուտելուց հետո կարող են մեկ տարի այլեւս ոչինչ չուտել, որովհետեւ նրանց նյութափոխանակությունը դանդաղ է ընթանում:

-Աշխարհի ամենամեծ օձը անակոնդան է, որի երկարությունը սովորաբար հասնում է 5-6 մ-ի, երբեմն նաեւ՝ 9 մ-ի:

-Օձերի կծելուց հետո մաշկի վրա մնացած հետքերով կարելի է որոշել, թե ինչ օձ է կծել՝ թունավոր, թե ոչ թունավոր: Առաջինի դեպքում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած խոր վերքեր, որոնք արագ վերածվում են բշտիկների, դրանց միջեւ երեւում են ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքերը: Երկրորդի դեպքում մարմնի վրա երեւում են չորս շարք երկայնական դասավորված կետիկներ, որոնք առաջանում են վերծնոտային, քիմքային եւ թեւաձեւ ոսկրերի վրա դասավորված ատամներից:

-Կոկորդիլոսներից ամենախոշորը նեղոսյան կոկորդիլոսն է, որի երկարությունը կարող է հասնել մինչեւ 8 մ-ի: Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչեւ 2 մ է:

-Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:

-Վտանգի դեպքում մողեսը թողնում է իր պոչը՝ մկանների շնորհիվ եւ փախչում, որը մի քանի շաբաթվա ընթացքում վերականգնվում է:

-Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի եւ վարազի վրա:

-Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:

-Կրիաների սեռը որոշվում է ըստ ջերմաստիճանի: Եթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա արու կրիաներ:

-Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի (մինչեւ 5 տարի), ինչպես նաեւ մինչեւ 10 ժամ մնալ առանց թթվածնի: Իրենց այս հատկանիշների շնորհիվ նրանք 1968 թ. տիեզերագնացների հետ թռան Լուսին՝ դառնալով առաջին կենդանիները, որոնք հայտնվեցին Լուսնի վրա:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]