Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՎԶԵԲ-ը տեխնիկական աջակցություն է տրամադրում ՏՄՊՊՀ-ին

ՎԶԵԲ-ը տեխնիկական աջակցություն է տրամադրում  ՏՄՊՊՀ-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից ՀՀ ՏՄՊՊՀ-ին տեխնիկական աջակցության տրամադրման ծրագիրը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պաշտոնյաները և ծրագրի իրականացման պատասխանատուներն այսօր առցանց ձևաչափով քննարկում են անցկացրել: Հստակեցվել են ծրագրի իրագործմանն առնչվող մի շարք տեխնիկական հարցեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, տևողությունը 27 ամիս է:

Ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ը կաջակցի հանձնաժողովին մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կմշակվեն ուղեցույցներ, վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն, նախատեսված է նաև աջակցության տրամադրում շուկայի ուսումնասիրությունների իրականացման, հանձնաժողովի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեխանիզմների մշակման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]