Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 17 հիվանդ

Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 17 հիվանդ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մարտի 18-ին կատարված 43 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ Արցախում մարտի 19-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

«Այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 906 քաղաքացու հետազոտություն, որոնցից 541-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,- մանրամասնել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]