1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ՊՆ-ն չի նախատեսում ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը

ՀՀ ՊՆ-ն չի նախատեսում ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի Defender 
Europe 21 զորավարժությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցել ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին, և ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

-Արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը։

-Ընդհանրապես ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից կազմակերպվող միայն այն զորավարժություններին, որոնք միջազգային խաղաղության և կայունության պահպանման բնույթի են և որոնց ընթացքում հնարավոր է պատրաստել խաղաղապահ ուժերին կամ միջազգային առաքելությունների համար պատրաստվող մասնագիտացված ստորաբաժանումները` ինժեներական և դաշտային հոսպիտալ:

Միջազգային զորավարժությունների կազմակերպումը և դրան մասնակցությունը երկարատև մի քանի փուլից բաղկացած պլանավորման գործընթաց է նախատեսում և դրան մասնակցել կամ չմասնակցելը մեկ օրում հնարավոր չէ որոշել, քանի որ տարբեր երկրների ստորաբաժանումների մասնակցության հետ կապված կառուցվածքային, գործառութային, թիկունքային ապահովման, տրանսպորտային և այլ հարցերը խիստ փոխկապակցված են:

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները չեն մասնակցել Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին և ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը: Զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրել ենք վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը:

 

               

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]