Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեկնարկում է Սևանից արդյունագործական նպատակներով սիգի որսի ծրագրի 2-րդ փուլը

Մեկնարկում է Սևանից արդյունագործական նպատակներով սիգի որսի ծրագրի 2-րդ 
փուլը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է 2021 թվականի համար սկսել Սևանա լճից ձկան ու խեցգետնի արդյունագործական նպատակներով որսի ծրագրի երկրորդ փուլը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին անհրաժեշտությունը բխում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությունից։

«Փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Սևանա լճում արդյունագործական նպատակներով որսի իրականացման գործընթացը առավել կանոնակարգված իրականացնելու հանգամանքով։ 2020 թվականից Սևանում մեկնարկեց արդյունագործական նպատակներով ձկան որսի փորձնական ծրագիրը: 2020-ին Շրջակա միջավայրի նախարարության և ձկնորսների միջև կնքվել են 255 պայմանագրեր, 236 տոննա սիգի որս իրականացնելու համար»,- ասաց Պետրոսյանը:

Նրա տեղեկացմամբ, այդ ընթացքում իրականացվել է մշտադիտարկման, տվյալների հավաքագրման եւ ամփոփման աշխատանքներ: «Այդ ժամանակահատվածում Սեւանից որսացել են 204 տոննա սիգ:  Հաշվի առնելով այդ ամենը նախարարությունը նախատեսում է 2021 թվականին իրականացնել փորձարարական  որսի երկրորդ փուլը:

Միջոցառման ապահովման նպատակով կազմվել է ծրագրի հավելված, որով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2021 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ համաձայն ԳԱԱ հաշվառման տվյալների, Սևանա լճում սիգի ընդհանուր ծավալը կազմում է 2345 տոննա, որից արդյունագործական պաշարը մոտ 586,2 տոննա է:

«2021 թվականի արդյունագործական որսի համար առավելագույն քանակ է սահմանվել 250 տոննա: Ըստ նախագծի ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ եւ ավելի ցանցավանդակներով: Որսն իրականացվելու է մինչեւ սեպտեմբերի 1-ը: Դեկտեմբեր-հունվարին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձվադրման գործընթացն ապահովելու համար»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս գործողությունները միտված են Սևանում ձկնորսությամբ զբաղվողների բնականոն գործունեությունը ապահովելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]