Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի 17-ի համեմատ բարձրացել է 15 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի 17-ի համեմատ բարձրացել է 15 
սանտիմետրով

 ԳԱՎԱՌ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ 2021 թվականի մարտի 17-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 59 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրվա նիշը կազմել է 1900 մետր 44  սանտիմետր։ 2021 թվականի հունվարի 9-ից մինչեւ մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով եւ ստորերկրյա հոսքի միջոցով Սեւանա լիճ է տեղափոխվել 26 միլիոն 95 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]