1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին զբաղվել հայ գերիների ազատման հարցով

Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին 
զբաղվել հայ գերիների ազատման հարցով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ օգնություն տրամադրել Արցախի այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետևանքով լքել իրենց տները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք հորդորում ենք Միացյալ Նահանգներին ակտիվորեն բանակցություններ վարել՝ վերադարձնելու հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի պայմանագրի խախտմամբ շարունակում են անազատության մեջ պահվել: Մենք նաև կոչ ենք անում ԱՄՆ ողջ տարածքում գտնվող քաղաքական ու կրոնական առաջնորդներին լայնորեն ճանաչել 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը ողջունել է Կոնգրեսի 101 անդամների կողմից ստորագրված և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին ու պաշտպանության նախարար Լոյդ Օսթինին ուղարկած նամակը՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է անմիջապես զբաղվի շուրջ 50 հազար տեղահանված ընտանիքների սննդի, կեցության, պաշտպանության հարցերով:

«Կոչ ենք անում նախագահ Բայդենին և պետքարտուղարին ուղղակիորեն գործել և բանակցել հանուն Ադրբեջանի կողմից գերեվարված զինվորների ու քաղաքացիական անձանց ազատ արձակման: Թեպետ հրադադարի մասին համաձայնագրով նախատեսվում էր, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, սակայն այդ երկիրը հրաժարվել է կատարել դա»,- ընդգծել է Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը՝ նշելով, որ շուրջ 200 հայեր են շարունակում մնալ գերու կարգավիճակում: Ընդ որում, նրանցից շատերը գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո:

Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը դատապարտել է նաև եկեղեցիների և կրոնական այլ կոթողների ոչնչացման փաստերը՝ նշելով, որ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել մշակութային ժառանգությունը:

«Քանի որ հայերը շարունակում են տեղահանվել և սպանվել, մենք կոչ ենք անում նախագահին պահելու իր խոստումն ու 2021 թվականի ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]