Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայում հայտնի թատերական ռեժիսորը հարձակման է ենթարկվել

Ֆրանսիայում հայտնի թատերական ռեժիսորը հարձակման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում հայտնի թատերական ռեժիսոր Ալեն Ֆրանսոնը հարձակման է ենթարկվել, անհայտ անձը փորձել է կտրել նրա կոկորդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

75-ամյա ռեժիսորը ծանր վիճակով հոսպիտալացվել է. նրա մոտ առկա է պարանոցի խորը վնասվածք, վնասվել է քներակը:

Ոստիկանությունը աշխատանքներ է տանում հայտնաբերելու հարձակում գործած անձին, արդեն գտնվել է հանցագործության ժամանակ օգտագործված արյունոտ դանակը:

Ալեն Ֆրանսոնը թատրոններ է գլխավորել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, այդ թվում և Փարիզում: 1995 և 2010 թվականին նա ճանաչվել է երկրի լավագույն թատերական ռեժիսոր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]