1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լատվիայի արվեստագետներն Ադրբեջանին կոչ են անում արագացնել զոհերի մարմինների և հայ գերիների վերադարձը

Լատվիայի արվեստագետներն Ադրբեջանին կոչ են անում արագացնել զոհերի 
մարմինների և հայ գերիների վերադարձը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի  հայտնի արվեստագետները, մտավորականներն ու մշակութային գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունից:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Մենք, Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր լիտվացի գործընկերներին, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների և գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաև վերջին Ղարաբաղյան պատերազմին ռազմական գործողությունների ժամանակ սպանված և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն: Մեր տեղեկություններով՝ Հայաստանն արդեն վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին:

Համոզված ենք, որ բոլոր ռազմագերիների առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն է:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալու այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հումանիտար աղետի հաղթահարմանը»:

 

Վիկտորս Ավոտինչ - բանաստեղծ, հրապարակախոս

Ինարա Բելինկայա - գրավաճառների ասոցիացիայի նախագահ, “Jānis Roze” ընկերության տնօրեն, «Ճանաչման խաչի» շքանշանակիր

Դանա Բիորկա - դերասանուհի, թատրոնի ռեժիսոր, Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնի տնօրեն

Ինգունա Ցեպիտե - գրող, հրատարակիչ

Դիանա Դիմզա Դիմմե - նկարիչ, Լատվիայի արվեստի ազգային թանգարանի ղեկավար

Ինա Դրուվիետե - Լատվիայի համալսարանի մանկավարժ

Անդրիս Ֆրեյբերգս - բեմադրող, մանկավարժ

Լաորիս Գունդարս - սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ

Րաֆի Խարաջանյան - արվեստագիտության դոկտոր, «Երեք աստղի» շքանշանակիր

Ալվիս Հերմանիս - օպերայի և թատրոնի ռեժիսոր, «Նոր Ռիգա» թատրոնի տնօրեն

Նորա Իկստենա - գրող, «Երեք աստղի» շքանշանակիր

Իլզե Յաունալկսնե-Ռեդերե - լրագրող

Վիեստուրս Կայրիշ - ֆիլմի, օպերայի, թատրոնի ռեժիսոր

Ռեզիյա Կալնինյա - դերասանուհի, թատրոնի ռեժիսոր

Անդրիս Կալնոզոլս - գրող, թատրոնի ռեժիսոր, դերասան

Հայկ Կարապետյան - ֆիլմի և թատրոնի ռեսժիսոր

Ագրիտա Կիոպա - Ռիգայի Ստրադինա համալսարանի գիտության գծով պրոռեկտոր

Մարինա Կոստենեցկայա - գրող, «Երեք աստղի» շքանշանակիր

Պետերիս Կռիլովս - կինոյի և թատրոնի ռեժիսոր, մանկավարժ

Ռոլանդս Կրոնլակս - Լատվիայի կոմպոզիտորների միության խորհրդի նախագահ

Մայա Կուլե - բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, Լատվիայի գիտությունների ակադեմիայի անդամ, «Երեք աստղերի» շքանշանակիր

Զիգմարս Լիեպինշ - կոմպոզիտոր, Լատվիայի ազգային օպերայի խորհրդի նախագահ (2013-2019)

Անդրա Մանֆելդե - գրող

Էվիյա Մարտինսոնե - օերային երգիչ

Արթուրս Մասկատս - երգահան

Ագնեսե Մեյերե - լրագրող

Յուրիս Միլլերս - պրոդյուսեր

Յանիս Նորդս - ֆիլմի ռեժիսոր

Կարինե Պարոնյանց - նկարիչ

Կրիստինե Պաստերնակա - հագուստի դիզայներ

Գեորգս Պելեցիս - երգահան, Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայի պոֆեսոր

Յուրիս Պոշկուս - ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ,

Ելենա Պրիվալովա - երգեհոնահար, երաժշտագետ

Այնարս Ռոզե - տնտեսագիտության դոկոտր, Jānis Roze և Jāņa Rozes apgāds ընկերությունների նախագահ

Կրիստիանս Ռոզենվալդս - հասարակայնության հետ կապերի մասնագետ

Այնարս Ռուբիկիս - դիրիժոր, «Կոմիշե օպեր» օերային թատրոնի երաժշտական ղեկավար

Դավիս Սիմանիս - ֆիլմի ռեժիսոր, մանկավարժ

Օյարս Սպարիտիս - ակադեմիկոս, Լատվիայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ

Ինգա Սպրինգե - լրագրող

Անդրիս Սպրուդս - Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն

Բաբկեն Ստեփանյան - նկարիչ

Բայբա Ստրաուտմանե - լրագրող

Ռեյնիս Սուհանովս - բեմադրող, թատրոնի ռեսժիսոր

Օլեգս Շապոշնիկովս - թատրոնի ռեսժիսոր, Դաուգավպիլսի թատրոնի տնօրեն

Անդրեյս Շավրեյս - լրագրող

Գատիս Շմիտս - կինոյի և թատրոնի ռեժիսոր

Խորեն Ստալբե - երգիչ

Լեոնս Տայվանս - Լատվիայի համալսարանի պրոֆեսոր

Սոնորա Վայցե- օպերային երգչուհի

Պետերիս Վասկս - երգահան

Անդրիս Վեյսմանիս- դիրիժոր

Դացե Վիգանտե - գրող

Մառա Զալիտե - գրող, Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]