Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչությունն Ադիգեայում

Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչությունն Ադիգեայում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմնակցին, որն ահաբեկչական գործողությունն Էր պատրաստում Ադիգեայում մարդկանց զանգվածային կուտակման վայրերում: Մարտի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնում (ՀԿԿ), տեղեկացնում Է «Արմեպրես»-ը:

«Անվտանգության դաշնային ծառայությունն Ադիգեայի Հանրապետության տարածքում ձերբակալել Է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից սերածի, որն ահաբեկչական գործողություն Էր նախապատրաստում քաղաքացիների զանգվածայինլ կուտակման վայրերում»,- նշել են ՀՀԿ-ում:

Ձերբակալվածի բնակության հասցեում հայտնաբերել են խոցող տարրերով ինքնաշեն պայթուցիկ սարքի պատրաստման բաղադրիչներ, ԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպության դրոշ, ինչպես նաեւ Մայկոպի քարտեզը՝ ահաբեկչական նպատակների օբյեկտներով: Բացի դրանից, տղամարդուց առգրավել են կապի միջոցներ, որոնք բովանդակում են զգալի քանակությամբ ահաբեկչական կոնտենտ, ահաբեկչության միջոցների պատրաստման ինտերնետ- հրահանգներ, ինչպես նաեւ կեղծ միգրացիոն փաստաթղթեր:

Նրա նկատմամբ հարուցվել Է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչական գործողության նախապատրաստում): Ձերբակալվածն ինքն արդեն տվել Է խոստովանական ցուցմունքներ: Նա ահաբեկչական գործողություն Էր պատրաստում Մայկոպի առեւտրի կենտրոններից մեկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]