Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1865 թ. մարտի 17-ին ծնվել է Մանուկ Աբեղյանը՝ հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր (1926 թ.), բանասիրական գիտությունների դոկտոր (1935 թ.), ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1943 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935 թ.), արեւելահայերենի արդի ուղղագրության հեղինակ։

-1997 թ. մարտի 17-ին մահացել է Պետրոս Մալայանը՝ հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (ծնվ.՝ 1927 թ.)։

-180 թ. մարտի 17-ին մահացել է Մարկոս Ավրելիոսը՝ Հռոմեական կայսրության կայսր (ծնվ.՝ 121 թ.)։

-1861 թ. մարտի 17-ին ստեղծվեց Իտալիայի Թագավորությունը։

-1899 թ. մարտի 17-ին աստղագետ Ուիլյամ Պիկերինգը հայտնաբերեց Սատուրնի արբանյակ Ֆիբին:

-1930 թ. մարտի 17-ին ծնվել է Ջեյմս Իրվինը՝ ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ինժեներ, լուսնի վրա իջած 8-րդ մարդը (մահ.՝ 1991 թ.)։

-1950 թ. մարտի 17-ին ԱՄՆ-ում հայտարարվեց Պարբերական աղյուսակի 98-րդ տարրի` Կալիֆորնիումի հայտնաբերման մասին։

-1960 թ. մարտի 17-ին առաջին անգամ Ճապոնիայում վաճառքի հանվեցին գունավոր ներկամատիտները (ֆլոմաստեր)։

-1963 թ. մարտի 17-ին ինդոնեզական Բալի կղզում Ագունգ լեռան հրաբխի ժայթքումից մահացավ մոտ 10 000 մարդ։

-1973 թ. մարտի 17-ին բացվեց Լոնդոնի կամուրջը։

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Կա չիլի պղպեղի մի տեսակ, որն այնքան կծու է, որ կարող է մահացու լինել մարդու համար: Եթե  ուտեք մեկ հատ, ապա դա կարող է այրել եւ փակել ձեր շնչուղիները:

-Երկրաշարժերը կյանքի անխուսափելի մասն են կազմում նրանց համար, ովքեր ապրում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Ինդոնեզիան, Իրանը Ճապոնիան եւ Թուրքիան: Սակայն, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների, Ճապոնիայում գրանցվել են ամենամեծ թվով երկրաշարժերը:

-Հարավային Սուդանը  2011 թ. անկախացել է Սուդանից, ինչի շնորհիվ այն այժմ համարվում է աշխարհի ամենաերիտասարդ երկիրը:

-Շվեդիան ունի ավելի շատ կղզիներ, քան աշխարհի ցանկացած այլ երկիր՝ 221.800 կղզի, որոնցից միայն 1000-ն են բնակեցված:

-Աշխարհում կա լսողական խնդիրներ ունեցող 72 միլիոն մարդ: Կան նաեւ մոտ 300 տարբեր ժեստերի լեզուներ՝ ներառյալ ամերիկյան ժեստերի լեզուն եւ միջազգային ժեստերի լեզուն, ինչպես նաեւ՝ 41 երկիր, որոնք այն ճանաչում են որպես պետական լեզու:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]