Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՊՏՀ-ում կիրականացվի դրամաշնորհային ծրագիր՝ ուղղված «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» կրթական ծրագրերի բարեփոխմանը

ՀՊՏՀ-ում կիրականացվի դրամաշնորհային ծրագիր՝ ուղղված «Ֆինանսներ» և 
«Տնտեսագիտություն» կրթական ծրագրերի բարեփոխմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը մարտի 15-ին կնքել են դրամաշնորհի պայմանագիր, համաձայն որի՝ հիմնադրամը ՀՊՏՀ-ին կտրամադրի 15 միլիոն դրամ՝ շուրջ 20 միլիոն դրամ արժեքով հետազոտական ծրագիր իրականացնելու նպատակով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից:

Հետազոտական ծրագիրն իրականացվելու է բակալավրական կրթության՝ «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» և մագիստրոսական կրթության՝ «Տնտեսագիտության տեսություն», «Միջազգային տնտեսական հարաբերություններ», «Տնտեսության պետական կարգավորում», «Մակրոտնտեսական վերլուծություն», «Հանրային ֆինանսներ», «Կորպորատիվ ֆինանսներ», «Բանկային գործունեության կազմակերպում» և «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում»  կրթական ծրագրերի բարեփոխման նպատակով։

Հետազոտական ծրագիրը ներառում է ինչպես միջազգային բուհերի կրթական ծրագրերի, ՀՀ աշխատաշուկայի և ծրագրի շահառուների պահանջմունքների համալիր վերլուծության, այնպես էլ կրթական ծրագրերի բարեփոխման և դրանք որակավորված կադրերով համալրման բաղադրիչներ։

Այս առնչությամբ ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը նշել է․«Կրթական բարեփոխումների այս ծրագիրն առանցքային նշանակություն ունի ՀՊՏՀ-ի համար: Այն իրականացնելու գործում ընդգրկված են առաջատար մասնագետներ ՀՊՏՀ-ից, ՀՀ կենտրոնական բանկից, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից և «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամից։ Ընդ որում, առաջին անգամն է, որ բազմամասնագիտական խմբում արտաքին փորձագետները կազմելու են ծրագիրը մշակող խմբի մեծամասնությունը. մինչ այս ՀՊՏՀ-ն իր ծրագրերը մշակել և վերանայել է հիմնականում ներքին ռեսուրսների ներգրավմամբ։  Ծրագրի ավարտին ՀՊՏՀ-ն էապես կբարձրացնի իր մրցունակությունը «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների բնագավառներում բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող մյուս հաստատությունների համեմատ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]