Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Nokia-ն կարող Է առաջիկա տարիներին 5-10 հազար աշխատատեղ կրճատել

Nokia-ն կարող Է առաջիկա տարիներին 5-10 հազար աշխատատեղ կրճատել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի Nokia հեռահաղորդակցական սարքավորանքներ արտադրող ընկերությունը կարող Է հաջորդ մի քանի տարում 5-ից մինչեւ 10 հազար աշխատատեղ կրճատել: Այդ մասին ընկերությունը հայտնել Է մարտի 16-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«18-24 ամսվա ընթացքում պլանավորված վերակազմակերպման արդյունքը պետք Է դառնա ընկերությունը բաղկացած 80-85 հազար աշխատակիցներից ներկայիս 90 հազարի փոխարեն: Ստույգ թիվը կախված կլինի հետագ երկու տարում շուկայի միտումներից»,- ասված Է հաղորդագրության մեջ: Կրճատման պլանները կապված են մինչեւ 2023 թվականը ծախսերը 600 միլիոն եվրոյով կրճատելու՝ ընկերության մտադրության հետ:

Ավելի վաղ Nokia-ն արդեն բազմիցս կրճատել Է անձնակազմը Ֆինլանդիայում եւ արտասահմանում երկարաժամկետ հեռանկարում մրցունակության պահպանման համար: Nokia-ն արտադրում Է հեռահաղորդակցական սարքավորանք շարժական, ֆիքսված, լայնաշերտ եւ IP-ցանցերի համար: Նրա բաժնետոմսերը տեղաբաշխված են Մայնի Ֆրանկֆուրտի, Նյու Յորքի եւ Հելսինկիի ֆոնդային սակարաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]