Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քոչարյանի և մյուսների գործով նիստը կրկին հետաձգվեց. Սեյրան Օհանյանը դեռևս հիվանդանոցում է

Քոչարյանի և մյուսների գործով նիստը կրկին հետաձգվեց. Սեյրան Օհանյանը դեռևս 
հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կրկին մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախկին պաշտոնյաներին առնչվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատավոր Դանիբեկյանը տեղեկացրել է, որ մարտի 15-ին դատարան է ստացվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ իր պաշտպանյալը դեռևս հիվանդանոցում է և չի կարող մասնակցել մարտի 16-ի նիստին։

«Նիստին ներկա չի եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ տեղեկանալով Սեյրան Օհանյանի՝ դեռևս հիվանդանոցում լինելու մասին և հաշվի առնելով, որ դատավարության մասնակիցներից մեկի բացակայության պայմաններում լսումները չեն կարող կայանալ, խորհուրդ է տվել Ռոբերտ Քոչարյանին այս նիստին չներկայանալ։ Հաջորդ դատական նիստը նշանակելուց առաջ Վարդևանյանը դատավորին խնդրեց հաշվի առնել այն հանգամանքը, որ հաջորդ երեքշաբթի՝ մարտի 23-ին, ժամը 11։00-ին Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը»,- տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից:

Դանիբեկյանը հայտնել է, որ այդ հանգամանքը չի կարող խոչընդոտել իր աշխատանքին և հաջորդ դատական նիստը նշանակել է մարտի 23-ին՝ ժամը 13։00-ին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]