Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում Covid -19-ի դեմ պատվաստվել է մոտ 300 անձ

Հայաստանում Covid -19-ի դեմ պատվաստվել է մոտ 300 անձ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Covid -19-ի դեմ պատվաստվել է ընդհանուր առմամբ մոտ 300 անձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին մոտ 300 անձ ունենք պատվաստված, շարունակվում է գործընթացը, դեռ, իհարկե, միայն Covid կենտրոնների բուժաշխատողների շրջանում, որովհետև հաջորդ խմբաքանակները դեռ պետք է գան Հայաստան, այդ ժամանակ արդեն ավելի լայն շրջանակներ կպատվաստվեն»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ այս պահին պատվաստումներն իրականացվում են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով:

Անդրադառնալով «AstraZeneca» պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տեղեկություններին, Ավանեսյանը նշեց, որ Առողջապահության նախարարությունն ուշադրությամբ հետևում է բոլոր հրապարակումներին:

Մարտի 15-ին և 16-ին եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]